Ֆրասիայում «դեղին ժիլետները» բողոքի թիրախ են դարձրել նաեւ արագաչափերը:
Նրանց փողոցային պայքարի ընթացքում երթեւեկության անվտագությունը հսկող սարքերի կեսից ավելին շարքից դուրս է եկել. այրել են, ջարդել, փակել ինչ-որ բանով:
«Դեղին ժիլետներին» դուր չի գալիս երկրորդական ճանապարհներին արագությունը սահմանափակելու որոշումը:
Ըստ ֆրանսիական մամուլի, վանդալիզմի այսպիսի դրսեւորումները, անկախ կրեատիվության աստիճանից, պատժվում են օրենքով:
Օրինախախտներին սպառնում է մինչև 7 տարի ազատազրկում եւ 100. 000 եվրո տուգանք: