Հին երևանյան բակում՝ 1960-ականների սկզբին (Photo)


20:30 , 10 դեկտեմբեր, 2018

Հին երևանյան բակում. 1960-ականների սկզբի արխիվային այս լուսանկարում՝ Երևանի Մաշտոցի (այն ժամանակ` Լենինի) և Թումանյանի փողոցների խաչմերուկի` ներկայիս «Մոնբլան» խանութի հարևանությամբ գտնվող հին երևանյան բակի բնակիչներն են (հրապարակվում է առաջին անգամ): Զարմանալի է, չէ՞. այն ժամանակ կարելի էր երեկոներն ուղղակի նստել բակում տեղադրված նստարաններին և «կենդանի» շփվել, զրուցել, կարծիքներ փոխանակել հարևանների հետ՝ այն, ինչից մենք հիմա իսպառ զրկված ենք այս համացանցային համատարած գլոբալացման դարաշրջանում: