Պատրաստում ենք համեղ պիցցա ընդամենը 30 րոպեում. պիցցայի ամենահամեղ խմորը, որ երբևէ փորձել ենք


11:48 , 6 դեկտեմբեր, 2018

Այսօր կներկայացնենք մի շատ համեղ պիցցայի բաղադրատոմս, որը մեկ անգամ պատրաստելու դեպքում կդառնա ձեր ընտանիքի սիրելին։

Բաղադրիչներ

• Ալյուր՝ 1,5 բաժակ

• Թթվասեր՝ 2 ճ/գ

• Կեֆիր՝ 150 մլ

• Մարգարին՝ 50 գ

• Աղ՝ 1 պտղունց

• Սոդա՝ 0,5 թ/գ

• Շաքար՝ 1 թ/գ

• Ապխտած միս՝ 150 գ

• Մարինացված սունկ՝ 150 գ

• Տոմատի խյուս՝ 3 ճ/գ

• Պանիր՝ 200 գ

• Զեյթուն՝ ըստ ճաշակի։

Պատրաստման եղանակը

1. Խառնեք կեֆիրը և թթվասերը, ավելացրեք աղն ու սոդան։ Թողեք մի քանի րոպե, մինչև որ սոդան սկսի փրփրել, հետո ավելացրեք շաքարը և փափկած մարգարինը։

2. Ավելացրեք մաղած ալյուրը և փափուկ խմոր հունցեք։ Խմորը տարածեք ջեռոցի ամանի մեջ, որի վրա կարագ է քսված։

3. Խմորի վրա տոմատ քսեք, բարակ կտրատած ապխտած միս տարածեք վրան, մարինացված սունկը, լոլիկի շերտերը, կտրատած զեյթունները, վրան քերած պանիր լցրեք։

4. Թխեք պիցցան 180 աստիճան տաքացված ջեռոցում մինչև պատրաստ լինելը։

Բարի ախորժակ։