«Երբ բոլորն, իրար հերթ չտալով, շեշտում են, որ իրենք պոպուլիստ չեն, ինչի՞ են ուզում, որ պոպուլուսը իրանց ձեն տա»․ Հրանտ Տէր-Աբրահամեան


01:46 , 6 դեկտեմբեր, 2018

Մի հատ էլ սենց իմիջիայլոց նկատառում: 

Երբ բոլորն, իրար հերթ չտալով, շեշտում են, որ իրենք պոպուլիստ չեն, այսինքն՝ հայերեն ասած՝ ժողովրդական չեն, ինչի՞ են ուզում, որ պոպուլուսը, այսինքն՝ ժողովուրդն իրանց ձեն տա: Է, պոպուլիստ չեք, գնացեք, ինքներդ ձեզ ընտրեք: Այ սրա համար եմ ասում՝ ֆիրմա բառերը պետք չէ չարաշահել: Դրանք հենց հայերեն ես թարգմանում, ասածի կեսն իմաստազրկվում է: