Նիկոլը հավերժ վարչապետություն էր ուզում, սարքեց էս բալագանն իր համար


02:45 , 3 դեկտեմբեր, 2018

Կեղծ ռազբիրատի մշակույթն է էս բալագանի պատճառը։ Ամեն ինչ խաղալիք է դարձած՝ թասիբ, սկզբունքայնություն, տղամարդու խոսք։ Խուլիգանությունը դարձել է գործ՝ ստիր, խաբիր, մոլորեցրու ու անցիր առաջ, կապ չունի, կարևորը, որ ռազբիրատը հաղթես։

Նիկոլը հավերժ վարչապետություն էր ուզում, սարքեց էս բալագանն իր համար, բայց էս հանցագործությանը մասնակցող ոչ մի տղամարդու թասիբը չաշխատեց, որ ասի․ «Նիկոլ, դու մեր ու մեր ազգի պատվի հետ ես խաղում, մի արա էս հանցագործությունը, ու ես չեմ մասնակցելու էդ ֆարսին»։

Աբսուրդը հասել է նրան, որ նիկոլականը սկզբում ասում է, թե ես դեմ էի ու հիմա էլ դեմ եմ էս ընտրակարգին, բայց մասնակցում եմ, ու սկսում է պատմել, թե ինչ կայֆով է ինքն ընտրարշավն անում։

Խորենացին երևի գերեզմանում ինֆարկտ է ստացել ու նորից է տանջվում։