12 մեթոդ աշխատավայրում սթրեսից ազատվելու համար


07:46 , 1 դեկտեմբեր, 2018

12 մեթոդ աշխատավայրում սթրեսից ազատվելու համար.

1. Աշխատեք մի զբաղմունքից չշեղվել: Յուրաքանչյուր գործի համար որոշակի ժամանակ սահմանեք:

2. Գործը մինչև վերջ կատարեք: Ավելի հետաքրքիր գործի համար կիսատ մի թողեք սկսածը:

3. Գործը վաղվան մի թողեք: Այն կուտակվում է, անհանգստությունը աճում է, ինքնագնահատականը՝ ընկնում:

4. Պարտադիր ընդմիջում արեք: Դրանով կբարձրանա աշխատանքի արդյունավետությունը, իսկ ձեր հոգնածությունը չի կուտակվի:

5. Ձեր աշխատանքին իմաստ հաղորդեք: Այդ դեպքում հաճույք կստանաք աշխատանքից, և ժամանակն արագ կանցնի:

6. Գիտակցեք ձեր հնարավորությունների սահմանները: Բոլոր գործերը չես անի. այդ պարզ միտքը պետք է հիշել:

7. Սովորեք օգնություն խնդրել: Աշխատանքային սթրեսից խուսափելու համար մի ամաչեք բարձրաձայն ասել դժվարությունների մասին:

8. Ջանացեք պարզ տարբերել ձեր պարտականությունները: Դա կօգնի ճիշտ պլանավորել ձեր ժամանակը և խուսափել լրացուցիչ գործերից:

9. Սովորեք ասել «ոչ»: Սկզբում ասեք ձեր զգացածի մասին, ապա պարզ շարադրեք ձեր դիրքորոշումը: Խոսեք առաջին դեմքով և խուսափեք արդարացումներից:

10. Իմացեք ձեր գինը: Ինչքան ավելի ճշգրիտ իմանաք աշխատանքի շուկայում ձեր գիտելիքների և հմտությունների գինը, այնքան համարժեք կարձագանքեք քննադատությանը:

11. Իրադարձությունները մի դրամատիկացրեք: Ամբողջ բացասականը մի վերցրեք ձեր վրա:

12. Պարգևատրեք ձեզ: Եթե նույնիսկ աշխատանքային օրը ամենահաջողվածներից չէ, անպայման նշեք ձեր ձեռքբերումները և մի մոռացեք ձեզ գովել: