5 վայր երկրագնդի վրա, որտեղ անհնար է ապրել


08:08 , 29 նոյեմբեր, 2018

Պարզվում է, որ մեր մոլորակում կան մի շարք վայրեր, որտեղ հնարավոր չէ ապրել։ Պատճառը կարող են լինել կա՛մ եղանակային պայմանները, կա՛մ կենդանական աշխարհը, կամ էլ թունավոր հանքանյութերը։

Ահա այդպիսի վայրերից 5-ը։

Քեյմադա Գրանդի

Կամ ուղղակի օձերի կղզի, քանի որ այնտեղ 1 կմտարածքին մեկ օձ է բաժին ընկնում։ Մի ժամանակ այն Բրազիլիայի մաս էր կազմում, սակայն 11 հազար տարի առաջ այն առանձնացել է մայրցամաքից, և հիմա այստեղ դրախտ է օձերի համար։ Կղզի մուտք գործելու իրավունք ունեն միայն հետազոտողները և բրազիլական ռազմածովային ուժերի ներկայացուցիչները։

Հանք «Երկաթե սարեր», Կալիֆոռնիա

Այն համարվում է երկրագնդի ամենաթթու ջրի աղբյուրը։ Տեղանքը 1860-1963 թվականներին օգտագործվել է երկաթ, արծաթ, ոսկի, ցինկ և այլ նյութեր ստանալու համար, որի արդյունքում էլ այն դարձել է ապրելու համար մահացու վտանգավոր։

Բիգ Մեյջոր Քեյ, Բահամյան կղզիներ

Սա անմարդաբնակ կղզի է, որը ոչ պաշտոնապես անվանում եմ Խոզերի կղզի։ Ամեն ինչ շատ պարզ է. այն բնակեցված է խոզերով։ Ասում են, որ կենդանիներին այնտեղ են թողել ծավագնացները, դրանք էլ բազմացել են և հարմարվել տեղանքին։ Նրանց առաջին անգամ նկատել են 2001 թվականին, իսկ ահա 2013 թվականին խոզերի քանակը հասել էր 20-ի։  

Դատարկ Դանակիլ, Եթովպիա

National Geographic-ի բնորոշմամբ՝ այս կղզին համարվում է աշխարհի ամենադաժան վայրը։ Անապատը ծածկված է ակտիվ լավայի շերտով և աղի լճերով։ Չնայած այս դժվարություններին՝ այստեղ ապրում են աֆար ցեղի մի քանի ներկայացուցիչներ։ Նրանք աղ են ստանում տեղանքից և ուխտերով այն տեղափոխում են մոտակա քաղաքներ։

Մահվան արահետ, Կալիֆոռնիա

Մահվան արահետը երկրագնդի ամենատաք վայրերից մեկն է, որն էլ դարձնում է այն բնակության համար աննպաստ։ Արահետը նաև համարվում է Նահանգների ամենացածր կետը և լեցուն է «վատ ջրերով», որոնք չի կարելի խմել, սակայն այս ջուրը գրավիչ է ֆլորայի և ֆաունայի համար։