Վաղը և մյուս օրը տեղումներ չեն սպասվում


22:20 , 27 նոյեմբեր, 2018

Հանրապետության տարածքում նոյեմբերի 28-29-ը, 30-ի գիշերը, դեկտեմբերի 2-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-ին, 2-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշում, Սյունիքի նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով:

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ:

ԱԻՆ հաղորդմամբ՝ օդի ջերմաստիճանը նոյեմբերի 29-ի ցերեկը, 30-ի գիշերը կբարձրանա 3-4 աստիճանով, նոյեմբերի 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-ին կնվազի 4-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 10-12 աստիճանով:

Երևանում՝ նոյեմբերի 28-29-ը, 30-ի գիշերը, դեկտեմբերի 2-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, նոյեմբերի 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-ին, 2-ի գիշերը սպասվում է անձրև: