Հարսնացուն մահացել է հարսանիքից առաջ՝ անհաջող պլաստիկ վիրահատությունից հետո


19:00 , 25 նոյեմբեր, 2018

Դալլասից ռիելթոր Լաուրա Ավիլը մահացել է պլաստիկ վիրահատությունից հետո բարդություններից՝ այդպես էլ գիտակցության չգալով: Այս մասին հաղորդում է TMZ պորտալը:

Լրագրողների տեղեկատվությամբ՝ ամերիկացի բժիշկները անզոր են գտնվել, և արդյունքում աղջկա հարազատները ստիպված են եղել կայացնել ոչ հեշտ որոշում հիվանդանոցից հոսպիս նրան տեղափոխելու վերաբերյալ: Այստեղ էլ նա մի քանի օր անց մահացել է:

Այս պատմությունը սկսվել է նրանից, որ Լաուրա Ավիլը հարսանիքից առաջ ցանկացել է վիրահատել քիթը, և աղջիկը փեսացուի հետ մեկնել է Մեքսիկա, որտեղ վիրահատությունը 3 անգամ էժան էր: