ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆից անվերջ կարելի է դիվանագիտություն սովորել


11:00 , 24 նոյեմբեր, 2018

ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆից անվերջ կարելի է դիվանագիտություն սովորել։ Տեսեք՝ ինչ նուրբ, միևնույն ժամանակ բավականին կոշտ, բայց ոչ վիրավորական, բազմիմաստ միտք է արտահայտել։ Դասական դիվանագիտական միտք․

«ԵՄ-ն ի վերջո պետք է որոշում կայացնի՝ արդյո՞ք ԱՄՆ-ին թույլ են տալու իր հարաբերություններն այլ երկրների հետ փաթաթի ԵՄ վզին։ Միջուկային համաձայնագիրը ԵՄ անվտանգության շահերից է բխում և, հետևաբար, պետք է «ներդրում» կատարել այդ անվտանգության համար։ Առանց թրջվելու լողալ հնարավոր չէ»։

#ԻրանականԴիվանագիտություն