Կուսակցությունների կայացման ամենակարևոր գործոնը գաղափարական և ընդհանուր արժեքներ կիսող անդամներ ունենալն է


02:38 , 21 նոյեմբեր, 2018

Կուսակցությունների կայացման ամենակարևոր գործոնը ոչ թե մեծ ընտրազանգվածն է, այլ գաղափարական և ընդհանուր արժեքներ կիսող անդամներ ունենալը: Թեկուզ փոքր, թեկուզ քիչ, սակայն գաղափարակիցներն են քաղաքական կուսակցության շարժիչ ուժը:

Ընտրազանգվածն անկայուն է, ամորֆ, պատեհապաշտներով լի ու ամենակարևորը՝ վտանգավոր անհրաժեշտ պարագայում ճամբարափոխվելու առումներով:

Կուզենամ, որ նոր քաղաքական ուժերը սա հաշվի առնեն, եթե իրապես խնդիր են դրել լումա ունենալ մեր քաղաքական դաշտի առողջացման գործում: