Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլին


21:00 , 20 նոյեմբեր, 2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Նորին Սրբություն Կիրիլին ծննդյան առթիվ` մաղթելով նրան քաջառողջություն և ամենայն բարիք:

ՀՀ նախագահի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ նախագահ Արմեն Սարգսյանը մասնավորապես նշել է, որ Հայաստանում բարձր են գնահատում Պատրիարք Կիրիլի անձնական ներդրումը հայ-ռուսական եղբայրական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում: