«Սեյրանը կատարեց իմ երազանքը». Մարինա Մնացականյան. Bravo.am


18:30 , 19 նոյեմբեր, 2018

Bravo.am-ը գրում է.

Երիտասարդ դերասաններ Սեյրան Մովսիսյանի եւ Մարինա Մնացականյանի համար նոյեմբերի օրերից մեկն առանձնահատուկ է: Ուղիղ մեկ տարի է, ինչ զույգն ընկերություն է անում: BRAVO.am-ը ներկայացրել է նրանց սիրո պատմությունը: Այս անգամ էլ Մարինան պատմել է՝ ինչպես են նշանավորել իրենց ռոմանտիկ հարաբերությունների մեկ տարին:

Օրը սկսվել է խորհրդանշական վայրում: Նրանք ուղիղ կեսգիշերին հանդիպել են Սուրբ Զորավոր եկեղեցու բակում: Հենց այստեղ էր Սեյրանը մեկ տարի առաջ Մարինային առաջարկություն արել:

«Թե՛ ես ունեի անակնկալ, թե՛ Սեյրանը: Փոխանակվեցինք մեր նվերներով: Ես շապիկներ էի պատրաստել, որոնց վրա մեր լուսանկարն էր ու խորհրդանշական 16 թիվը (Այդ օրն է Սեյրանը Մարինային առաջարկություն արել,- հեղ.): Սեյրանի շապիկի վրա գրված էր «You are my today» (դու իմ այսօրն ես), իսկ իմի վրա դրա շարունակությունը՝ «And all of my tօmorrows» (Եվ իմ բոլոր վաղվա օրերը)»,-պատմել է Մարինան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։