Վալերիյ Օսիպյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Ինտերպոլի 87-րդ գլխավոր ասամբլեային


18:30 , 18 նոյեմբեր, 2018

ՀՀ ոստիկանության պատվիրակությունը, ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի գլխավորությամբ, մասնակցում է նոյեմբերի 18-ից 21-ը Դուբայում (ԱՄԷ) անցկացվող  Ինտերպոլի 87-րդ գլխավոր ասամբլեային, որի աշխատանքներին։

Նախատեսվում են նաեւ մի շարք երկկողմ հանդիպումներ Ինտերպոլի Գլխավոր քարտուղարի, ԻԻՀ, ԱՄԷ ՆԳ նախարարների եւ մի շարք այլ երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ, որոնց ընթացքում կքննարկվեն երկկողմ համագործակցության՝ թրաֆիքինգի, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի եւ այլ հարցեր։