Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի նախագահին


16:40 , 16 նոյեմբեր, 2018

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովին՝ ծննդյան 60-րդ տարեդարձի առթիվ:

Ինչպես «Արմենպրես»-ի տեղեկացրի ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանը Սոորոնբայ Ժեենբեկովին մաղթել է քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Ղրղզստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն ու բարգավաճում: