Մենք նմանվում ենք արաբական ոչ զարգացած երկրների, որտեղ ամբոխն է թելադրողը, բայց ոչ ժողովուրդը


11:03 , 15 նոյեմբեր, 2018
Ո՞վ է լինելու այն հերոսը, ով Հայասատանը դուրս կբերի միջակությունից։ Մտածողության միջակություն է, բարձր ամբիոններից հնչող խոսակցության թեմաները հանգիստ կարելի է քննարկել ցանկացած գյուղամեջի կլուբի կողքին։ Մեղավորները ղեկավարները չեն, ղեկավարները մեր հավաքական կերպարներն են, մենք նմանվում ենք արաբական ոչ զարգացած երկրների, որտեղ ամբոխն է թելադրողը, բայց ոչ ժողովուրդը։ Պատճառներից գլխավորը տարիներ շարունակ իշխած մթնոլորտն է, բարքերը, այսպես շարունակվելու դեպքում Հայաստանից կհեռանա մտածող, գավառական մտածողությունից լայն շառավիղ ունեցող մարդկանց վերջին «պարտիան»։ Կարևորը պետությունն է։