Araratnews.am-ը գրում է.
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը փորձում է հասկանալ, թե ինչո՛ւ են հատկապես Հյուսիս-հարավ ավտոճանապարհի ամենադյուրին հատվածների վրա հսկայական գումարներ ծախսվել։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը:
Նա հայտարարեց, որ Հյուսիս-հարավ ավտոճանապարհի շինարարությունը սկսվել է Արտաշատից, Արարատից, ոչ թե լեռնային հատվածներից։ Գործադիր մարմնի անդամի խոսքով՝ մեծ փողեր են ծախսվել այդ հատվածի վրա, սակայն ապարդյուն ու անարդյունք:
Հաջորդ տարի, նրա խոսքով, կիրականացվի նաև Վանաձոր–Ալավերդի– Վրաստանի սահման ճանապարհահատվածի շինարարությունը։