Ուսանողական խորհուրդները պետք է ապաքաղաքական լինեն


22:46 , 11 նոյեմբեր, 2018

Ուսանողական խորհուրդները պետք է ապաքաղաքական լինեն, այդտեղ երկրորդ կարծիք լինել չի կարող, բայց դա չի բացառում, որ ՈւԽ անդամը կարող է նաև այլ կուսակցության ներկայացուցիչ լինել (ՔՊ, ՀՅԴ, ՀՀԿ և այլն)։ Նա կարող է նաև մասնակցել քաղաքական և քաղաքացիական պիկետների, հեղափոխությունների և այլնի, բայց այդ ամենը չպետք է տեղափոխվի ԲՈւՀ։

Հիմա պատային իրավիճակ է ԵՊՀ ՈւԽ և «Ռեստարտ» նախաձեռնությունների պայքարում։ Չեմ ստի, եթե ասեմ, որ ռեստարտցիներից շատերը մասնակցել են վերջին իշխանափոխությանը և շատերը համակրում են ՔՊ-ին, ԼՀ-ին և այլ լուսակցություններկ և գուցե այնտեղ կան ՔՊ, ՀՅԴ և այլ կքաղաքական ուժերի նեւկայացուցիչներ։ ՈւԽ-ում էլ հիմա գուցե կան ՀՅԴ-ականներ, ՀՀԿ-ականներ և այլն։

Այս իրավիճակում պահանջել ՈւԽ-ի ցրումը տրամաբանական չէ, քանզի նոր ՈւԽ-ի ձևավորումից հետո էլ այնտեղ կլինեն կուսակցական երիտասարդներ ու ի՞նչ, ամեն անգամ ցրե՞լ ՈւԽ-ները։

ԿԳ նախարարությունը, ոչ թե պետք է քաղաքական ինստիտուտներին հարիր առաջարկներ պետք է անի. «Ցրվեք հետո նորից ընտրվեք, թե այդքան ուժեղ եք» սկզբունքով, այլ պետք է նոր լուծում գտնի։

Պայքարը լավ բան է ու պայքարելու են երկու կողմերն էլ, եթե մենք ինստիտուցիոնալ հասարակություն ենք ուզում, ոչ թե անընդհատական փողոց փակող կամ ռադիկալ պահանջներ ներկայացնող, պետք է այդ ամենից զերծ պահենք կրթությունը, բայց ցավքո այս պահին տեսնում եմ միայն. «Ես հեղափոխությանը մասնակցել եմ դու չէ, դու գնա ես գամ» սկզբունքը։