Յուրի Վարդանյանը կհուղարկավորվի Կոմիտասի անվան պանթեոնում


16:10 , 9 նոյեմբեր, 2018

Aravot.am-ը գրում է.

Լեգենդար ծանրորդ Յուրի Վարդանյանի աճյունը ԱՄՆ-ից բերվում է Հայաստան: Aravot.am-ի տեղեկություններով Յուրի Վարդանյանի աճյունը նախ դրվելու է նրա ծննդավայր Գյումրիում, հաջորդ օրը քաղաքացիական հրաժեշտը կազմակերպվելու է Երեւանում՝ Մարզահամերգային համալիրում, որից հետո նրան հուղարկավորելու են Կոմիտասի անվան պանթեոնում: