Ավտոճանապարհներին մերկասառույց է, ԱԻՆ-ը հորդորում է մարզեր երթեւեկել ձմեռային անվադողերով


22:10 , 6 նոյեմբեր, 2018

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 6-ին ժամը 20:30-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Քաջարան-Մեղրի ավտոճանապարհի «Մեղրու սար» կոչվող, Սիսիան-«Զանգեր» կոչվող և Գորիս քաղաքի բարձրադիր հատվածներում տեղ-տեղ առկա են մերկասառույց և տեղումներ ձյան տեսքով:

ԱԻՆ-ը բոլոր վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։