Հիշո՞ւմ եք Ասյա Խաչատրյանին. Ադրբեջանի ներքին զորքերի զինծառայողը քիչ առաջ նրա հետ լուսանկար է հրապարակել (Photo)


16:25 , 5 նոյեմբեր, 2018

Հիշում եք, չէ՞, կապույտ մազերով Ասյա Խաչատրյանին։
Ադրբեջանցի օգտատերերից ոմն Tehran Libre-ը մոտ մեկ ժամ առաջ լուսանկարներ է հրապարակել, որտեղ երևում է, որ նա և Ասյա Խաչատրյանը գտնվում են Թբիլիսիում։ Լուսանկարներից մեկում Ասյա Խաչատրյանի դիմացը երկու անձնագիր կա, որից մեկը, ամենայն հավանականությամբ, իրեն է պատկանում, իսկ մյուսն Ադրբեջանի քաղաքացու անձնագիր է։

Tehran Libre օգտատիրոջ էջում կա նաև մի լուսանկար, որտեղ վերջինս պատկերված է Ադրբեջանի ներքին զորքերի կամ պետական անվտանգության ծառայության զորքերի զինծառայողի համազգեստով: