19:30 , 4 նոյեմբեր, 2018Ֆրանսիացի նկարիչ Ֆաբիեն Բարրուն ապրում է Ֆրանսիայում և համագործակցում է հեղինակավոր ապրանքանիշերի հետ՝ օգնելով գովազդի ստեղծման հարցում:
Նկարիչը ամենասովորական բաներում բոլորովին այլ ուրվագծեր և դիմանկարներ է հայտնաբերում: Ազատ ժամանակ նրան պարզապես հնարավոր չէ ճանաչել. նա փորձարկումներ է անում՝ ստեղծելով տեսողական պատրանքներ:

Օրինակ, դուք կարող եք հեշտությամբ բացահայտել ծառի բնի վրա ուրվագծվող մարդու դեմքը կամ կենդանիների պատկերները ամպերի մեջ: Բայց Ֆաբիենի խնդիրը շատ ավելի բարդ է. նա իր լուսանկարած բնապատկերներում առանձնացնում է ուրվագծվող դիմանկարները:

Օրինակ, բուի վրա նկարիչն աշխատել է, ընդհանուր առմամբ, 60 ժամ:

Իսկ այս փոքրիկ կղզին իրականում էլ գոյություն ունի:



