Էմիլ Տարասյանը հաստատվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում


22:00 , 2 նոյեմբեր, 2018

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Էմիլ Տարասյանին նշանակել Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար:

Հրամանագրում, մասնավորապես, ասվում է.

«Հիմք ընդունելով Սահմանադրության 145-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ մասը.

Էմիլ Տարասյանին նշանակել Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար՝ ազատելով նրան Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից»։