Ըստ իրանական աղբյուրի՝ պաշտոնական Թեհրանը չափազանց գոհ Իրանի հանդեպ Երևանի որդեգրած բարեկամական հստակ դիրքորոշումներից


02:45 , 2 նոյեմբեր, 2018

Ըստ իրանական աղբյուրից ստացված տեղեկատվության՝ նոյեմբերի 1-ին ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Սեյյեդ Քազեմ Սաջջադիին, որը հայկական կողմին է փոխանցել ԻԻՀ արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի շնորհակալական ուղերձը։

Եթե այդ ուղերձը թարգմանենք իրանական դիվանագիտության լեզվից, ապա ակնհայտ է, որ պաշտոնական Թեհրանը չափազանց գոհ է հատկապես ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջ․ Բոլթոնի՝ Հարավային Կովկաս կատարած այցի ընթացքում Իրանի հանդեպ Երևանի որդեգրած բարեկամական հստակ դիրքորոշումներից։