Իրանի ԶՈւ ԳՇ պետի՝ Մոհամմադ Բաղերիի այցը Բաքու ադրբեջանական կողմի համար անսպասելի հետաձգվել է


02:30 , 1 նոյեմբեր, 2018

Ադրբեջանի «Ատլաս» հետազոտությունների կենտրոնի տնօրեն Էլխան Շահինօղլուն այսօր մեկնաբանել է երեկ Ստամբուլում Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումն ու անդրադարձել ԼՂ հակամարտության հարցով Իրանի դիրքորոշմանը.

«Ստամբուլյան հանդիպման ժամանակ Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարները խոստացան Իրանին, որ չեն միանա այդ երկրի դեմ կիրառվող պատժամիջոցներին և կշարունակեն համագործակցությունը։ Իսկ Իրանի արտգործնախարարը սրա դիմաց ընդամենն ասաց. «Շահագրգիռ ենք ԼՂ հակամարտության կարգավորման հարցում»։ Ծամված և չարչրկված մի նախադասություն։ Պետք է ասեր, որ շահագրգիռ ենք ԼՂ հակամարտության՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում լուծման հարցում։ Չասեց …»:

Ի դեպ, այսօր նախատեսված էր Իրանի ԶՈւ ԳՇ պետի՝ Մոհամմադ Բաղերիի այցը Բաքու, որն ադրբեջանական կողմի համար անսպասելի հետաձգվել է ու էլ ավելի ծանր քննադատությունների դուռ բացել այդ երկրում Իրանի հանդեպ, հատկապես հայանպաստ քաղաքականության մասով։