ԱԺ-ին ներկայացված համաներման օրենքի նախագծով Հայաստանը սահմանում է երկու միջազգային ռեկորդ


11:59 , 31 հոկտեմբեր, 2018

Տրամաբանորեն համաներում կարող է լինել, եթե կա համապատասխան դատավճիռ: Այլ խոսքով՝ չի կարելի ներում շնորհել որևէ կասկածյալի, որի դատաքննությունը դեռ ընթացքի մեջ է, և պարզ չէ՝ վերջնական դատավճռի համաձայն՝ ինչ աստիճանի հանցավորության մեջ է հիշյալը մեղադրվելու:

ԱԺ-ին ներկայացված համաներման օրենքի նախագծով Հայաստանը սահմանում է երկու միջազգային ռեկորդ:

ա) Համաներման օրենքով հատուկ կետ հատկացնելով «Սասնա ծռեր» խմբին՝ աշխարհում դառնում է առաջին երկիրը, որ ներում է շնորհում միջազգային բոլոր չափանիշներով ահաբեկչական ակտ իրականացրած խմբի անդամներին:

բ) Հիշյալ խմբի անդամներին համաներում է շնորհում այն պայմաններում, երբ չկան վերջնական դատավճիռներ: 
Կառավարության կողմից ներկայացված համաներման առաջարկը՝ մասնավորապես կանխելով «Սասնա ծռեր» խմբի դատաքննության ընթացքը համարվում է դատական իշխանության աշխատանքներում գործադիրի միջամտություն՝ կոպտորեն խախտելով ՀՀ Սահմանադրությունը: