Այն չի դադարում աշխատել օրը 24 ժամ, շաբաթը 7 օր, երբ քնած ենք, ուտում ենք կամ աշխատում. 8 հետաքրքիր փաստ մարդկային սրտի մասին


11:13 , 31 հոկտեմբեր, 2018

Սրտի աշխատանքը չի դադարում օրը 24 ժամ, շաբաթը 7 օր, չի դադարում, երբ մենք քնած ենք, ուտում ենք, հանգստանում ենք ծովում կամ աշխատում ենք գրասենյակում: Իսկ ի՞նչ գիտենք մենք այդ կարևոր օրգանի մասին:

1. Հասուն մարդու սրտի երկարությունը կազմում է 10-15 սմ: Կնոջ սիրտը միջինում կշռում է 250-300 գրամ, իսկ տղամարդունը՝ 300-350 գրամ: Սիրտը գրեթե 100.000 կմ կազմող արյունատար անոթներով միջինում մղում է մոտ 7600 լիտր արյուն:

2. Եթե հաշվի առնենք, որ 1 րոպեի ընթացքում սիրտը միջինում կատարում է 70 հարված, ապա 70 տարվա ընթացքում մարդու սիրտը կատարում է ավելի քան 2.5 միլիարդ հարված և մղում է մոտ 250 միլիոն լիտր արյուն:

3. Մարդու սիրտն ունի բավականին պարզ կառուցվածք: Այն քառախորշ է` կազմված 2 նախասրտերից և 2 փորոքներից, որոնք բաժանված են միջնապատերով և փականներից:

4. Մարդու սիրտը երբեմն հանգստանում է: Դա տեղի է ունենում ընդմիջման ժամանակ՝ այսպես կոչված դիաստոլայի ժամանակ, երբ թուլանում է ամբողջ օրգանը:

5. Սրտի աշխատանքը կարգավորվում է նաև նյարդային համակարգով: Նյարդային համակարգը կարող է ուժեղացնել կամ թուլացնել սրտի կծկումների ուժը և հաճախականությունը: Նույն բանը կատարում են հորմոնները, երբ մենք ուրախանում ենք կամ տխրում:

6. Սրտի բջիջները չեն վերականգնվում, ինչի արդյունքում վնասվելուց հետո սրտի հյուսվածքները չեն վերականգնվում:

7. Սրտի լավ աշխատանքի համար անհրաժեշտ է ոչ միայն մարզել այն, այլ նաև «կերակրել»: Սրտի աշխատանքին կարող են օգնել վիտամինահանքային կոմպլեքսները, որոնք դրական ազդեցություն են թողնում ամբողջ սրտանոթային համակարգի վրա և մեծացնում են օրգանիզմի աշխատունակությունը:

8. Մեծ քանակությամբ արյան կորուստը մահացու է մարդու համար, որովհետև արյունով չեն կարողանում մատակարարվել մարդու համար կենսական նշանակություն ունեցող օրգանները: