Պատմություն գրելու ժամանակ մի՞թե ճիշտ է «գնա՝ մեռի, արի՝ սիրեմ» սկզբունքով առաջնորդվելը


23:12 , 28 մայիս, 2013

Մեր ներկայիս պատմագրությունը Առաջին Հանրապետության բոլոր ղեկավարներին ներկայացնում է դրական կերպարով, իսկ բոլշեւիկ հայերին՝ հիմնականում բացասական: Լավ, հարգելիներս, եթե Առաջին Հանրապետության բոլոր ղեկավարները խելացի, արդարամիտ եւ հայրենասեր մարդիկ էին, ապա ինչու՞ հայ զինվորները 1920թ-ին Կարսում եւ մյուս վայրերում չենթարկվեցին իրենց ղեկավարներին եւ հետեւելով որոշ բոլշեւիկների հորդորներին՝ հանձնվեցին թուրքին, բայց նույն ժամանակահատվածում Զանգեզուրում հայ զինվորները եւ ռամիկները սպարապետ Գարեգին Նժդեհի առաջնորդությամբ ուս ուսի տված 2 տարի շարունակ ջարդեցին թրքա-բոլշեւիկյան զորքերին: Պատմություն գրելու ժամանակ մի՞թե ճիշտ է «գնա՝ մեռի, արի՝ սիրեմ» սկզբունքով առաջնորդվելը: