Մենք մշտապես շեշտել ենք, որ տարածաշրջանային խնդիրները պետք է լուծվեն միջազգային իրավունքի հիման վրա


02:36 , 31 հոկտեմբեր, 2018
Իրան-Թուրքիա-Ադրբեջան եռակողմ նախարարական հանդիպման հայտարարության վերաբերյալ վերջին երկու գրառումներս կապակցելով ստացվում է հետևյալ պատկերը. քանի որ մասնակից բոլոր երկրները տեքստի մեջ են դրել իրենց հուզող խնդիրները, բնականաբար, մեկը մյուսի խնդիրների մասով ձեռնպահ է մնացել փոխելուց ու առարկելուց, ու ղարաբաղյան հարցով ադրբեջանական ձևակերպումը մնացել է: Բայց Իրանի ԱԳՆ-ն, գիտակցելով, որ Երևանում չոր հայտարարության տեքստն առանց մեկնաբանության այլ կերպ կընկալվի, պետական IRNA գործակալությանը ԱԳ նախարար Զարիֆը մանրամասնել է, թե «մենք մշտապես շեշտել ենք, որ տարածաշրջանային խնդիրները պետք է լուծվեն միջազգային իրավունքի հիման վրա ու խաղաղ եղանակներով, և մենք նույն իրողությունը կրկնել ենք եզրափակիչ հայտարարության մեջ»: