Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանին


09:00 , 29 հոկտեմբեր, 2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 28-ին շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանին՝ երկրի Ազգային օրվա առթիվ:

Նախագահ Արմեն Սարգսյանը վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Չեխիայի միջև առկա համագործակցությունն ավելի կամրապնդվի, իսկ քաղաքական երկխոսության շարունակականությունը կնպաստի երկու երկրների միջև առկա միջպետական հարաբերությունների հետագա զարգացմանը: