Սիրելի ընկերներ, շնորհակալ եմ բոլորիցդ, ինձ հետ ամեն ինչ կարգին է
Մեկ մտահոգությունն ունեմ։ Երբ Նարեկ Վանեսյանին նոր աշխատանքի ընդունեցին, անձնակազմը դեմ էր: Ճանաչելով Նարեկին՝ զարմանում էի, քանի որ մինչ օրս ինձ թվում էր, որ բավական հավասարակշռված, զուսպ անձնավորություն է:
Այսօր մտահոգված եմ ոչ թե այն բանի համար, որ ինձ է վիրավորել ու փորձել է տապալել եզակի միջոցառում, այլ այն բանի համար, որ իր նման մարդը կարող է նման պահվածք ցուցաբերել իր ղեկավարած հաստատությունում չափից դուրս ինքնավստահ, տարօրինակ պահանջատիրական, գոռոզ ու չհիմնավորված ամբիցիաներով…
Կից նյութն՝ այստեղ։