Ընտրական օրենսգրքի փոփոխությունների օրինագծի տապալումը ողբերգություն սարքել պետք չէ


15:33 , 23 հոկտեմբեր, 2018
Ընտրական օրենսգրքի փոփոխությունները, բնականաբար, ավելի ժողովրդավարական կդարձնեին արտահերթ խորհրդարանական ընտրությունները, սակայն օրինագծի տապալումից ողբերգություն սարքել պետք չէ: Եվ եթե ԸՕ փոփոխությունների օրինագիծը տապալվի նաև հաջորդ անգամ, և ընտրություններն անցկացվեն գործող օրենսգրքով, ապա առաջարկում եմ որպես վարկանիշային թեկնածուներ գրանցել հասարակությանը հայտնի բոլոր պաշտոնյաններին՝ Փաշինյանից սկսած: Առաջարկում եմ նաև վերցնել արձակուրդ (վարչապետի պաշտոնակատարին հանած․ նա դրա կարիքը չունի) և քարոզարշավի օրերին լծվել «աշխատանքի»՝ յուրաքանչյուրն, ի դեպ, ըստ իր կամ ծնողների ծննդավայրի: Դա կապահովի ձայներ ոչ միայն Երևանից, այլև մոտակա և հեռավոր շրջաններից: