«Ո՞ւր էիր, Աստված, երբ Արթուր Մեսչյանը նշանակվում էր Երևանի գլխավոր ճարտարապետ». առաջին փոխվարչապետի նախկին մամլո խոսնակ Կարպիս Փաշոյան


12:00 , 23 հոկտեմբեր, 2018
Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի նախկին մամլո խոսնակ Կապրիս Փաշոյանը հերթական անգամ փայլել է իր մտքի փայլատակումներով։ Ի թիվս մի շարք թեմաների՝ նա իր հրապարակած տեսանյութում անդրադարձ է կատարել Արթուր Մեսչյանին։ Ըստ Փաշոյանի՝ Մեսչյանի նշանակումը զուտ հանրային լայն շերտերին դուր գալու համար արված պոպուլիստական նշանակում էր։ Փաշոյանի կարծիքով՝ Արթուր Մեսչյանն իրականում բավականին հետադիմական աշխարհայացքների տեր մարդ է, իսկ բնույթով՝ հակահեղափոխական, քանի որ հեղափոխությունից առաջ նա հակահեղափոխական արժեքների քարոզով էր զբաղված։ Իսկ վերջում մեջբերել էր հայտնի երգի բառերն իր մեկնաբանությամբ․ «Ո՞ւր էիր, Աստված, երբ Արթուր Մեսչյանը նշանակվում էր Երևանի գլխավոր ճարտարապետ»։
Այս երիտասարդն անուղղելի սադիստ է։ Սկզբում Ռոբերտ Աբաջյանին անվանեց մանկական դեմքով տղա, ով չի էլ հասկացել, թե ինչ է անում, հետո, երբ ստիպված եղավ իր այդ խոսքերի համար ազատվել աշխատանքից, չխորշեց դրա համար մեղադրել ժողովրդին ու նրանց մեղադրել ռազմահայրենասիրական փսիխոզով տառապելու մեջ։