Ի նշանավորումն Երևանի 2800-ամյակի` Վիլնյուսի երեք կենտրոնական կամուրջները լուսավորվել են ՀՀ դրոշի գույներով (Photo)


13:45 , 20 հոկտեմբեր, 2018

Ահա և խոստացված անակնկալը։ Ի նշանավորումն Երևանի 2800-ամյակի՝ Վիլնյուսի քաղաքապետարանը հոկտեմբերի 19-20-ին հայոց եռագույնով է լուսավորել Վիլնյուսի երեք կենտրոնական կամուրջները։ Սպիտակ կամուրջը լուսավորվել է կարմիր գույնով, Կանաչ կամուրջը՝ կապույտով, իսկ Մինդաուգասի կամուրջը՝ ծիրանագույն։ Շնորհակալ եմ Վիլնյուսի քաղաքապետարանին և անձամբ քաղաքապետ Շիմասյուսին այս գեղեցիկ և յուրօրինակ նվերի համար։ Շնորհակալություն բարեկամ Լիտվային։