Ոստիկանները կոռուպցիոն բնույթի հանցագործություն են բացահայտել
00:00 , 20 հոկտեմբեր, 2018
Ոստիկանության աշխատակիցները ձեռնարկած միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացել, որ Արարատի մարզի Նորաշեն համայնքի ղեկավարն օգտագործեկ է պաշտոնական դիրքն ու ապօրինություններ կատարել։
Ոստիկանությունից մանրամասնում են՝ նյութերի նախապատրաստմամբ պարզվել է, որ 2017-2018 թվականներին համայնքի ղեկավարը բնակիչներին անհատույց տրված դրամական միջոցներից մի քանի հարյուր հազար դրամ յուրացրել է։
Հանագամանքները պարզվում են։