Սոցիալական ցանցերում նկարներ տեղադրելու սիրահարների համար շատ կարևոր է նկարների բարձր որակը: Շատ հաճախ մեկ տեսախցիկով սմարթֆոնը դժվարությամբ կկատարի այն, ինչ կարելի է անել երկու տեսախցիկ ունեցող սմարթֆոնով:
Մեկ տեսախցիկը նկարահանում է կադրը լայն անկյունով, իսկ մյուսը թույլ է տալիս պատկերը մոտեցնել առանց որակի կորստի:
Դիմանկարի ռեժիմը և լղոզված ֆոնը կարելի ստանալ նաև մեկ տեսախցիկով: Սակայն երկուսի դեպքում մեկը նկարում է մարդու դեմքը կամ այլ առարկա, իսկ մյուսը՝ հետևում գտնվող ֆոնը:
Մեկ տեսախցիկը նկարահանում է գունավոր, իսկ մյուսը՝ սևի և սպիտակի միջև ընկած բոլոր տոներով, ինչը թույլ է տալիս առավել ընդգծել ստվերների ավելի շատ դետալներ, իսկ նկարներն իրենց որակով ավելի լավ են ստացվում:
Երկու տեսախցիկները միասին թույլ են տալիս նաև ստանալ պատկերի ավելի լավ դետալիզացիա, ինչը թույլ է տալիս նկարի մութ և լուսավոր մասերում առավել ընդգծել նկարի դետալների հստակությունը: Երկու տեսախցիկից բացի՝ լավ արդյունք ստանալու համար սմարթֆոնից պահանջվում է նաև հզոր պրոցեսոր՝ երկու նկարների համադրման, մշակման և վերջնական բարձրորակ պատկերի ստացման համար: