Մինչ ընտրությունները իշխանության առաջնային գերակայությունը պետք է լինի կադրային բանկի ձևավորումը


14:21 , 18 հոկտեմբեր, 2018
Քանի որ վարչապետի հրաժարականով երեկվանից սկսվել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամանակացույցի «հետհաշվարկը», իշխանության առաջնային գերակայությունը պետք է լինի կադրային բանկի ձևավորումը թե՛ օրենսդիր և թե՛ գործադիր մարմինների համար: Հասկանալի է, որ փողոցից իշխանություն եկած ուժը չի ունենում երկրի կառավարման համար անհրաժեշտ կադրային ռեսուրսներ, բայց համարյա կես տարի անց և հատկապես ընտրություններից հետո դրանք պետք է ձևավորվեն: Եվ հենց դրանց առկայությունից կախված կլինի, թե ինչպիսի հաջողություններ կգրանցի իշխանությունը հետընտրական ժամանակահատվածում: Ինչ մնում է բուն ընտրություններին, ապա Երևանի ավագանու ընտրությունները ցույց տվեցին, որ անձնական վստահության հսկայական պաշարով դա որևէ խնդիր չի ներկայացնելու Նիկոլ Փաշինյանի համար: