Թիվ 140 մանկապարտեզի խոհանոցի պատուհանի փեղկերի ապակիների միջակայքում օձ է նկատվել


22:50 , 15 հոկտեմբեր, 2018

Հոկտեմբերի 15-ին, ժամը 14:01-ին  «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիչինայի փողոցի տներից մեկի նկուղում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձին և տեղափոխել անվտանգ տարածք: Հոկտեմբերի 15-ին, ժամը 11:02-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Հովհաննես Հովհաննիսյան փողոցի թիվ 4 հասցեում գտնվող թիվ 140 մանկապարտեզի խոհանոցի պատուհանի փեղկերի ապակիների միջակայքում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերել են շահմար տեսակի օձին և տեղափոխել անվտանգ տարած