Արմեն Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ


16:00 , 14 հոկտեմբեր, 2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի հետ, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ պաշտոնավարման ընթացքում հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած նշանակալի ավանդի համար և հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ:

Դեսպան Միլսն ասել է, որ մշտապես կմնա Հայաստանի եւ հայ ժողովրդի լավ բարեկամը։