Ավարտվեցին ՖՄԿ 17-րդ գագաթաժողովի աշխատանքները


18:30 , 12 հոկտեմբեր, 2018

Ավարտվեցին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովի
աշխատանքները: Գագաթաժողովի փակման արդյունքներով ընդունվեց Երևանյան հռչակագիրը:

Կառավարությունից հայտնում են, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի ընտրության արդյունքները, որոնց համաձայն այդ պաշտոնում ընտրվել է Ռուանդայի արտաքին գործերի նախարար տիկին Լուիզ Մյուշիկիվաբոն: