Մեր հին ու նոր Երևանը. այսպիսին էր Մաշտոցի, այն ժամանակ դեռ Լենինի անունը կրող պողոտայի վերնամասը կես դար առաջ


22:28 , 11 հոկտեմբեր, 2018
Այսպիսին էր Մաշտոցի, այն ժամանակ դեռ Լենինի, իսկ մինչև 1960-ը՝ Ստալինի անունը կրող պողոտայի վերնամասը կես դար առաջ: Ինչպես տեսնում ենք՝ «Մայր Հայաստան» հուշարձանի պատվանդանը դատարկ է: 
Մոնումենտում՝ «Հաղթանակ» զբոսայգում գտնվող այդ հուշահամալիրը կառուցվել էր 1950 թվականին։ Հուշահամալիրի հեղինակը ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանն էր։ Պատվանդանի վրա տեղադրվում է քանդակագործ Սերգեյ Մերկուրովի հեղինակած Ստալինի 17 մետր բարձրության պղնձե կոփածո արձանը։ 1961-ին այդ արձանը հանվեց, իսկ արդեն 1967-ին տեղադրվեց մեր մայրաքաղաքի այցեքարտերից մեկը դարձած Հայաստանի ժողովրդական նկարիչ, քանդակագործ Արա Հարությունյանի հեղինակած 22 մետր բարձրության «Մայր Հայաստան» արձանը՝ նույնպես պղնձե կոփածո։