Արմեն Սարգսյանը զրուցել է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի մասնակից պետությունների ղեկավարների հետ


18:00 , 11 հոկտեմբեր, 2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր ներկա է գտնվել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովի բացման պաշտոնական արարողությանը:

ՀՀ նախագահի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ նախագահ Արմեն Սարգսյանը զրուցել է գագաթնաժողովի մասնակից պետությունների ղեկավարների, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի, Լիբանանի նախագահ Միշել Աունի, Մոնակոյի արքայազն Ալբեր Երկրորդի և այլ երկրների ու միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ: