Նախագահ Սարգսյանը ՀՅԴ խմբակցության անդամ Սպարտակ Սեյրանյանի հետ քննարկել է երկրում ստեղծված քաղաքական իրավիճակը


20:20 , 10 հոկտեմբեր, 2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության անունից ընդունել է խմբակցության անդամ Սպարտակ Սեյրանյանին:

Քննարկվել են երկրում ստեղծված քաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր:

Նախագահ Սարգսյանը եւս մեկ անգամ ընդգծել է վիճահարույց բոլոր հարցերը երկխոսության միջոցով եւ Սահմանադրության ու օրենքների շրջանակում լուծելու անհրաժեշտությունը: