20:15 , 7 հոկտեմբեր, 2018Եղիսաբեթ թագուհու թռնուհին՝ Եվգենիան, շարունակում է մրցակցել արքայազն Հարիի կնոջ հետ։
Արքայադուստր Եվգենիան, որը պատրաստվում է ամուսնանալ արդեն հաջորդ շաբաթ, պատրաստվում է ցնցել աշխարհը իր հարսանեկան կերպարով։

Ասում են, որ Եվգենիան, առողջությունը վտանգելով, նիհարելու հատուկ հաբեր է ընդունում, որպեսզի ազատվի ավելորդ կիլոգրամներից։
Արքայադստեր սննդաբանների խոսքերով՝ այս հաբերը գլյուկոմանան են պարունակում, որը ստամոքսի մեջ ուռչում է և ճնշում է սովի զգացողության վրա։ Դեղամիջոցը նաև քրոմ է պարունակում, որը կարգավորում է շաքարի մակարդակը արյան մեջ և արագացնում է նյութափոխանակությունը։

Սակայն երկրպագուները պնդում են, որ Եվգենիան այդպիսով կարող է վնասել առողջությունը։