Շառլն այն մեծությունն ու արժեքը չէ, որ օդանավակայանի պատին իր անունը կարդալով պիտի հիշեք կամ մեծարեք


19:00 , 7 հոկտեմբեր, 2018

Ամեն նախաձեռնություն բովանդակություն եւ իմաստ պիտի ունենա։ Մեծն Ազնավուրն արդեն իսկ համամարդկային արժեք է, եւ պետք չէ ընդհամենը օդանավակայան անվանակոչել` նրա այդ մեծությունը իբր թե եւս մեկ անգամ ի ցույց դնելու համար։ Դա ավելի շատ ձեւ է, քան բովանդակություն։ Ավելի լավ է գիտակցեիք նրա մեծությունն ու ամեն մեկդ նրա մահվան օրը չդարձնեիք մի մասդ քաղաքական դավադրության հարմար առիթ, մյուս մասդ դրա դեմ առնելու միջոցների կիրառում, քան մտածեիք որ հերթական կառույցը նրա անունով կոչել։ Շառլն այն մեծությունն ու արժեքը չէ, որ օդանավակայանի պատին իր անունը կարդալով պիտի հիշեք կամ մեծարեք։