Ջեյ Լոն երեխաների հետ լուսանկար է հրապարակել


18:00 , 7 հոկտեմբեր, 2018

Ամերիկյան հայտնի երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը հուզել է իր երկրպագուներին սրտառուչ արխիվային լուսանկարով։ Նկարը նա հրապարակել է Instagram-ի իր էջում, որտեղ ինքը երեխաների հետ է. նա բռնել է երկվորյակների ձեռքից՝ գրկելով նրանց։

«Ես ու կոկոսիկներս»,– զվարճալի վերնագրել է նա նկարը։

Հիշեցնենք, որ Լոպեսը շատ հայտնի տղամարդկանց հետ է հանդիպել, սակայն ամուսնացել է 2004 թվականին երգիչ Մարկ Էնթոնիի հետ, երբ 35 տարեկան էր։ 2008 թվականին ծնվեցին նրանց երկվորյակները՝ Մաքսիմիլիանն ու Էմմին։ Երեխաների ծնունդից երեք տարի անց զույգը բաժանվել է։