Իրինա Շեյքը և Բրեդլի Կուպերը դստեր հետ զբոսանքի ժամանակ փայլում են երջանկությունից


13:00 , 7 հոկտեմբեր, 2018

Իրինա Շեյքը և Բրեդլի Կուպերը իրենց դստեր հետ զբոսնում են Նյու Յորքի փողոցներում, գրում է showdream.org-ը:

Իրինան և Բրեդլին աստղային այն ծնողների թվում են, ովքեր չեն փորձում գովազդել իրենց անձնական կյանքը: Սոցիալական ցանցերում համատեղ ընտանեկան լուսանկարներ չունեն, և չեն հրապարակում իրենց 1,5-ամյա դստեր՝ Լեայի նկարները: Հետևաբար, երկրպագուները բավարարվում են այն նկարներով, որոնք պապարացիները ժամանակ առ ժամանակ հրապարակում են: Օրինակ՝ վերջերս պապարացիները Իրինային և Բրեդլիին երեխայի հետ զբոսնելիս «բռնել» էին Նյու Յորքի փողոցներում:

Ирина Шейк и Брэдли Купер светятся от счастья на прогулке с дочерью

Զույգը երջանիկ տեսք ունի: Կուպերը դստեր հեծանիվն է քշում, իսկ Շեյքը քնքշորեն բռնել է սիրելիի ձեռքը: Տեսեք, թե ինչ գեղեցկուհի դստրիկ ունեն հայտնիները: