Փաշինյանի հրաժարականը հայոց պատմության ամենաճակատագրական սխալը կարող է լինել


10:10 , 3 հոկտեմբեր, 2018

Վարչապետն ամեն հարցում հարցնում էր ժողովրդի կարծիքը, մանդատ խնդրում ամեն անգամ, երբ այդ մանդատն ուներ:

Հիմա ի՞նչ մանդատով է անտեսում ժողովրդի պահանջը` հրաժարական չտալ: Ինչո՞ւ է լռեցնում ժողովրդին: Ո՞ւր է այդ մանդատը: Եվ եթե այն չի ստանում, ի՞նչ իրավունքով է իրեն ընտրած ժողովրդի քվեն ռիսկի տակ դնում:

Ինչո՞ւ հանկարծ դադարեց խորհրդակցելուց և ժողովրդի կամքին դեմ է գնում:

Ժողովուրդը դեմ է այդ հրաժարականին: Դա հայոց պատմության ամենաճակատագրական սխալը կարող է լինել, որովհետև մեզ հայրենիք, իսկ իրեն կյանք կարող է արժենալ: