Դաշնակցությունն իր ներկայացուցիչներին ետ է կանչում ՀՀ կառավարությունից


21:27 , 2 հոկտեմբեր, 2018
Հաշվի առնելով ներկայիս լարված եւ ջրբաժաններ գծելու մթնոլորտը՝ Դաշնակցությունն իր ներկայացուցիչներին ետ է կանչում ՀՀ կառավարությունից։ Այդ մասին «Երկիր Մեդիայի» լրագրողի հետ զրույցում հայտնեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը՝ հավելելով, որ ավելի ուշ Գերագույն մարմինը հանդես կգա հանգամանալից պարզաբանումներով ու հայտարարությամբ։