«Հայրս պաշտում էր նրան, զարմանալի է, որ նրանց մահվան օրը համընկավ». Քորթնի Քարդաշյանը՝ Շառլ Ազնավուրի մասին


12:00 , 2 հոկտեմբեր, 2018
Հայազգի հեռուստաաստղ Քորթնի Քարդաշյանն իր Instagram-յան էջի story բաժնում լուսանկար է հրապարակել, որին կից բավականին հուզիչ խոսքեր է գրել:



«Նրա երգերը միշտ բարձր միացրած են եղել մեր տանը: Հայրս պաշտում էր նրան: Զարմանալի է, որ նրանց մահվան օրը համընկավ: Ննջիր խաղաղությամբ: Դու կապրես հավերժ քո երգերով»,- լուսանկարը մակագրել է 39-ամյա հայուհին: